ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ՄԱԿ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերին:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կենսաբազմազանության ֆինանսավորմանը, ինչպես նաև COP17 համաժողովի կազմակերպմանն առնչվող մի շարք առանցքային հարցեր։