ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ծեծի գործով 4 անձ է ձերբակալվել: Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը, առանց անուններ նշելու սոցցանցի իր էջում գրել է, որ ձերբակալվածները կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։ Նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե: Ավելի վաղ փաստաբաններից մեկը հայտնել էր, որ Հակոբյանը քթի կոտրվածքով ու այլ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: