Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները՝ ճեպազրույցի ժամանակ ասել է Մարիա Զախարովան:
«Կազմակերպությունում գործընկերների ակտիվ, նորմալ, լիարժեք աշխատանքը վերսկսելու համար բացարձակ որևէ խոչընդոտ չկա: Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ ՀԱՊԿ-ից նա դուրս չի եկել։ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ ցանկացած պետություն իրավունք ունի սահմանված կարգով դուրս գալ կազմակերպությունից: Իսկ պետության կողմից կազմակերպության շրջանակներում իր պարտավորությունները չկատարելու դեպքում, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի բյուջեին երկու տարվա ընթացքում պարտք լինելու դեպքում, կարող են կիրառվել այդ պետության քաղաքացիներին ՀԱՊԿ շրջանակներում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքից, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելը՝ մինչև պարտքի ամբողջական մարումը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նա հիշեցրել է, որ նման մոտեցումներ գործում են նաև ՄԱԿ-ում: