Ոստիկանության ստորաբաժանումները դեկտեմբերի 10-11-ը բացահայտել են 129 հանցագործություն:
Մասնավորապես, բացահայտվել են՝
-
54 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
-
11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
-
7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության, թմրանյութի հայտնաբերման.
-
6 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
-
5 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու.
-
4-ական դեպք՝ փաստաթղթեր կեղծելու, սառը զենքի հայտնաբերման.
-
2-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, զենք-զինամթերք կամավոր հանձնելու, թմրանյութի իրացման։
Բացահայտվել են նաև վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ապօրինի որսի, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության, պետական սահմանն ապօրինի հատելու, կանխամտածված սնանկության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-
2 դեպք՝ խարդախության.
-
1-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։