Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների աստիճանական բացման քաղաքական համաձայնագիրն արդեն իրականություն է դառնում, հայտարարել է վարչապետը՝ Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում անցկացված քննարկմանը, հիշեցրել, որ Ադրբեջանը հայտարարել է իր տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները վերացնելու մասին: Անդրադառնալով «Թրամփի ուղուն»՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ամերիկացի գործընկերների հետ այժմ ինտենսիվ բանակցություններ են վարում նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ, արդեն հաջորդ տարի կանցնեն շինարարությանը: Պետության ղեկավարը անդրադարձել է նաև Անկարայի հետ Երևանի հարաբերություններին:
Մանրամասները՝ ռեպորտաժում: