ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 10-11-ը աշխատանքային այցով մեկնել է Լեհաստան: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Երկօրյա այցի շրջանակում նախատեսված են ԿԳՄՍ նախարարի հանդիպումները Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության, գիտության և բարձրագույն կրթության նախարարների, ինչպես նաև այլ պաշտոնյաների հետ:
Ժաննա Անդրեասյանը կայցելի մի շարք մշակութային և մարզական հաստատություններ, ինչպես նաև Հայկական մշակույթի և ժառանգության հիմնադրամ:
ԿԳՄՍ նախարարը կհանդիպի նաև հայ համայնքի ներկայացուցիչների՝ մշակութային գործիչների և արվեստագետների հետ:
Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան-ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը: