Մենք մշտապես փորձում ենք բոլոր միջազգային հարթակներն օգտագործել շփումների համար, և Ադրբեջանի իմ գործընկերը նույնպես դրական է տրամադրված այդ շփման տրամաբանությանը։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականների՝ ընդլայնված ձևաչափով շփումների հնարավորության վերաբերյալ հարցին:
«Նման առաջարկ դեռ չի եղել, և նման խոսակցություն դեռ չկա, բայց ենթադրում եմ, որ Ստամբուլում կայանալիք Միջխորհրդարանական միության համաժողովի շրջանակներում էլի շփումներ տեղի կունենան իմ և Ադրբեջանի խորհրդարանի նախագահի միջև։ Կշարունակենք քննարկել նաև այն տրամաբանությունը, որ մենք և մեր պատգամավորներն ընդլայնված ֆորմատով էլի շփումներ ունենանք՝ արդեն որևիցե միջազգային համատեքստից դուրս, հենց մեր որոշման հիման վրա»,- ասաց ԱԺ նախագահը։