Ադրբեջանի նախագահի՝ Բրատիսլավա կատարած պաշտոնական այցի ընթացքում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռքբերումների կապակցությամբ:
Ալիևն էլ հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակելու է տարածաշրջանային խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը:
Հանդիպմանն ընդգծվել է երկու երկրի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, այլ ուղղություններով համագործակցությունը խորացնելու լայն հնարավորությունների առկայությունը: