Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից հայտնում են՝ իրականացվել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԷԴՈ ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (Կոտայքի մարզ, Զովունի 1, 239)։
Ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից շահագործվող վառելիքաբաշխիչ աշտարակը ստուգաչափված չի եղել:
.jpg)
Հայտնաբերված խախտման հետևանքով գազալցակայանի գործունեությունը կասեցվել է մինչև խախտման վերացումը։
«Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- տեղեկացնում են տեսչական մարմնից։