ՀՖՖ տեսուչները միջազգային խաղերի նշանակումներ են ստացել։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:
Կարեն Նալբանդյանը կլինի ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգայի «Դինամո» Թբիլիսի - «Դինամո» Մինսկ հանդիպման տեսուչը։ Խաղը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Վրաստանում։
Գևորգ Հովհաննիսյանը կլինի ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Կուպս - Լոզան խաղի տեսուչը։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 11-ին Ֆինլանդիայում։