Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում։ ՆԳ նախարարությունը հրապարակել է վարքականոններ վարորդների և ուղևորների համար։
Երկրաշարժի ժամանակ կարող է թվալ, թե վնասվել է տրանսպորտային միջոցի անիվը կամ մեքենան չի կառավարվում։
Վարքականոններ
-
Երկրաշարժի ժամանակ հանրային տրանսպորտի վարորդը պետք է դանդաղեցնի ընթացքը, սակայն կտրուկ չարգելակի, որ ուղևորները չտուժեն,
-
հանրային տրանսպորտի դռները բացվելուն պես ուղևորները պետք է առանց խուճապի տարհանվեն հնարավորինս բաց, անվտանգ տարածք,
-
եթե կան տուժածներ՝ հնարավության դեպքում կազմակերպեք առաջին օգնություն։
-
Հիշե՛ք, տրանսպորտային միջոցում մշտապես պետք է լինի առաջին բուժօգնության պայուսակ, կրակմարիչ, լապտեր և ջուր։
-
Հետևեք պաշտոնական տեղեկատվությանը՝ ձեր հետագա գործողությունները կատարելու համար։
Հարգելի՛ վարորդներ,
-
Արգելվում է տրանսպորտային միջոցը կայանել կամուրջների տակ կամ վրա, բազմահարկ շենքերին մոտ, էլեկտրասյուների և էլեկտրական գծերի կամ գովազդային վահանակների տակ, ծառերի, հենապատերի, բենզագազալցակայանների մոտ,
-
տրանսպորտային միջոցը պետք է կայանել հնարավորինս բաց տարածքներում, այլ մեքենաներից անվտանգ հեռավորության վրա․ նման դեպքերում ուղևորները կարող են մնալ իրենց տեղերում,
-
եթե մեքենան հայտնվել է վտանգավոր տեղանքում՝ պետք է կազմակերպել ուղևորների դուրսբերումը՝ հնարավորինս անվտանգ տարածք,
-
իրավիճակի վերաբերյալ պետք է տեղեկացնել համապատասխան ծառայություններին,
-
Ցնցումների դադարից հետո չպետք է շարժվել, քանի չի ստացվել ճանապարհի անվտանգ լինելու վերաբերյալ պաշտոնական տեղեկություն։