Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-10-ին, 12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը առանձին հատվածներում տեղումները կլինեն առատ։ Դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-12-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին արևմտյան՝ 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով, դեկտեմբերի 8-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:
.jpg)
Երևանում՝ դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 9-ի երեկոյան, 10-ին, 12-ին սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11- ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
.jpg)