Howo մակնիշի 15 նոր աղբատար մեքենաներն արդեն աշխատում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում։
«Այս մեքենաները ավելի մաքուր են նաև քաղաքի միջավայրի համար, քանի որ, ի տարբերություն նախորդների, ապահովում են աղբաջրերի արտահոսքի բացառում, ինչպես նաև կանխում են աղբի թափվելը վարման ընթացքում»,- նշված է գրառման մեջ։