Իսրայելն ավիահարված է հասցրել Խան Յունիս քաղաքում գտնվող փախստականների ճամբարին, որի հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա:
Ըստ Իսրայելի բանակի՝ թիրախավորվել է ՀԱՄԱՍ-ի զինյալներից մեկը: Հարվածը հասցվել է՝ ի պատասխան ավելի վաղ Ռաֆահում տեղի ունեցած հարձակման, որի հետևանքով վիրավորվել էր իսրայելցի 5 զինծառայող:
Շարժումը հարձակումը որակել է հրադադարի խախտում և միջնորդ պետություններին կոչ է արել զսպել Իսրայելին:
Իր հերթին, Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ-ը չի կարող մնալ Գազայում, և նրա հեռացումը կլինի կա՛մ միջազգային ուժերի միջոցով, կա՛մ դժվար ճանապարհով»։
Ըստ Գազայի հատվածի առողջապահական իշխանությունների՝ հոկտեմբերի 10-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատումից ի վեր իսրայելական հարվածներից ավելի քան 350 պաղեստինցի է զոհվել: Կողմերը հրադադարի խախտման համար մեղադրում են իրար: