Աննախադեպ թվով աշխատատեղեր, տնտեսական աճ, աշխատավարձի բարձրացում. խորհրդարանում հանդես գալով 2026-ի բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթով՝ վարչապետն ընդգծել է՝ տնտեսական ցուցանիշները կարևոր են, բայց ավելի կարևոր է այն, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2026-ի հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի ժողովուրդը ընտրություններում տեր կանգնի խաղաղությանը, և ինքը չի կասկածում, որ հենց այդպես էլ լինելու է: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև երեկ հրապարակված բանակցային փաստաթղթերի մասին, բացահայտել, թե ինչպես է հայտնվել 2019-ի փաստաթուղթը:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: