Ուկրաինայի արտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվայում բանակցություններից հետո ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կապ է հաստատել Կիևի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի հետ:
«Խաղաղության գործընթացում առաջընթաց ենք գրանցում: Ամերիկյան պատվիրակության կարծիքով՝ Մոսկվա այցը դրական ազդեցություն է ունեցել»,- մանրամասնել է Անդրիյ Սիբիհան։
Դիվանագետը հավելել է, որ Ուկրաինան զիջումների չի գնալու իր ինքնիշխանության հարցում, սահմանների ուժային փոփոխություն չի լինելու:
Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտնել է, որ Ռուսաստանում բանակցությունների արդյունքներից կախված՝ Կիևի թիմը, հնարավոր է, առաջիկայում հանդիպի ամերիկյան պատվիրակության հետ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով: