Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ սպասում են Ռուսաստանում բանակցություններից հետո ամերիկյան պատվիրակության ազդանշաններին։ «Դրանցից են կախված մեր հետագա քայլերը: Եթե ամեն ինչ լավ լինի, հնարավոր է՝ շատ շուտով հանդիպենք ամերիկյան պատվիրակության հետ» - շեշտել է Ուկրաինայի նախագահը: Նրա խոսքով՝ եթե հասկանան, որ գլոբալ և արագ որոշումներ կայացնելու հնարավորություն կա, ապա բանակցությունները կանցնեն ամենաբարձր մակարդակով:
«Մենք աջակցում ենք Վաշինգտոնի դիրքորոշմանը, որ արյունահեղությունը պետք է դադարեցվի: Սակայն հարկավոր է երաշխավորել, որ մեկ տարի անց Ռուսաստանը նորից չի ներխուժի»,- շարունակել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահը հավելել է՝ հասկանում է, որ հեշտ լուծումներ չեն լինելու, սակայն առանց Կիևի ոչինչ չի կարող որոշվել: Նա ևս ընդունել է, որ այժմ ամենախնդրահարույցը տարածքների և անվտանգության երաշխիքների հարցերն են:
Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Մոսկվան կշարունակի նոր պատրվակներ փնտրել՝ պատերազմելու համար, և կոչ արել Վաշինգտոնին ճնշում գործադրել ռուսական կողմի վրա:
Մանրամասները՝ տեսաշարում: