Ղարաբաղի հարցը 1996 թվականին լուծվել է, մեզ ոչ մեկ այդ մասին չի ասել: Խոսքը նրա մասին է, թե Հայաստանի պետությունը լինելո՞ւ է, թե՞ չի լինելու: Այդ մասին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ընտրել ենք, որ Հայաստանի պետությունը լինելու է. դուք, գիտենք, որ ուրիշ բան կընտրեիք, որովհետև նախորդող շրջանում ուրիշ բան էլ ընտրել եք, եթե ոչ դուք անձամբ, ապա այն քաղաքական ուժը, որը ներկայացնում եք: Բանակցային փաթեթի վերաբերյալ դուք նոր հարց չեք կարող տալ, որովհետև բոլոր հնարավոր հարցերին ես 2020 թվականից պատասխանել եմ»,- նշեց վարչապետը: