Հանրապետությունում դեկտեմբերի 2-3-ը բացահայտվել է 138 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
-
51 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
14 դեպք՝ խարդախության,
-
9 դեպք՝ թմրանյութի իրացման,
-
8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման,
-
6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
-
4 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,
-
2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սառը զենքի հայտնաբերման։
Բացահայտվել en շորթման, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել en՝
-
3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
1-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, բնակարանային գողության։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 19 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։