ԱԳՆ-ից հայտնում են, որ Բրյուսելում ընթանում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստը, որի ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Հիշեցնենք՝ մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Բրյուսել: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանն ընդառաջ կայացել է նախարար Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի առանձնազրույցը: