Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է խաղաղության ամերիկյան ծրագիրը, նշել, որ 28 կետից մնացել է 20-ը, դրանք մշակվել են Ժնևում և վերջնականապես հաստատվել Ֆլորիդայում։
«Բայց դեռ քննարկելու հարցեր կան»,- հավելել է Ուկրաինայի նախագահը: Նրա խոսքով՝ եթե Մոսկվա-Վաշինգտոն բանակցությունները հաջող անցնեն, ապա ինքը շուտով կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ։
«Հեշտ լուծումներ չեն լինի։ Բայց կարևոր է, որ դրանք արդար լինեն»,- ընդգծել է նախագահը:
Նա նաև հայտարարել է, որ ամենաբարդը տարածքների հարցն է, Կիևի համար առաջնահերթություն են անվտանգության երաշխիքներն ու ինքնիշխանության պահպանումը։ Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել մարտի դաշտում, սակայն դրանք կանխվել են:
«Մոսկվան հայտարարում է, որ ռուսական ուժերը ներխուժել են մեր քաղաքներ, սակայն այդ տարածքները, այդ թվում՝ Կուպյանսկը, մեր վերահսկողության տակ են»,- հավելել է նախագահը: Նրա խոսքով՝ Պոկրովսկում թեժ մարտեր են: