Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է առողջության ապահովագրության համակարգի նախագիծը. այն ամբողջությամբ կներդրվի առաջիկա երեք տարում: Նախարար Ավանեսյանը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվի նաև հիվանդությունների ցանկը: 200-500 հազար դրամ աշխատավարձ ստացողները տարեկան կվճարեն 129.600 դրամ, սակայն 4.500 դրամի վերադարձ կլինի Զինապահ հիմնադրամից, նաև սոցիալական կրեդիտներից: Այսպիսով՝ քաղաքացու ամսական ծախսը կկազմի 300 դրամ:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: