Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
2025 թվականի ընթացքում արդեն իսկ աջակցություն է ստացել 2580 շահառու, վճարվել է շուրջ 2,1 մլրդ դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 14,700 ընտանիք, վճարվել է շուրջ 10,7 մլրդ դրամ։
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝
-
մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,
-
հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։