Կրեմլից հայտնում են, որ Ռուսաստանի նախագահը առաջիկա ժամերին կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին և Դոնալդ Թրամփի Փեսային՝ Ջարեդ Քուշներին: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ կողմերը կքննարկեն կարգավորման ամերիկյան ծրագրի այն դրույթները, որոնց շուրջ համաձայնության են հասել Վաշինգտոնն ու Կիևը:
«Թրամփի ծրագիրը լավ հիմք է ուկրաինական կարգավորման ուղղությամբ աշխատանքների համար»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Միևնույն ժամանակ Պեսկովը շեշտել է՝ Ռուսաստանը պետք է հասնի իր նպատակներին, որոնք նախանշվել են հատուկ ռազմական գործողության շրջանակում:
Ավելի վաղ՝ Սպիտակ տան խոսնակն էլ հայտարարել էր, որ ամերիկյան կողմը լավատեսորեն է տրամադրված և լուրջ ջանքեր է գործադրում խաղաղաության ուղղությամբ: Քերոլայն Լևիթը նշել է, որ Վաշինգտոնի և Կիևի թիմերը կառուցողական բանակցություններ են վարել Ֆլորիդայում: «Այժմ hարկավոր է շփվել նաև Մոսկվայի հետ»,- շեշտել է Սպիտակ տան խոսնակը:
Մանրամասները՝ տեսաշարում: