Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության թիրախում երկրի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին է: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի՝ «Իշխանության բռնազավթմանն ուղղված գործողություններ կամ պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխմանն ուղղված գործողություններ» հոդվածով:
Քաղաքական գործիչը կալանավորվել է 2 ամիս 15 օր ժամկետով։
Ավելի վաղ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Քերիմլիի տանը: Լրատվամիջոցները գրել են, որ ընդդիմադիր գործչի նկատմամբ հետաքննությունն իրականացվել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում: