ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են՝ նոյեմբերի 28-ին՝ ժամը 16։29-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Սիվաշական թաղամասի վերին հատվածում ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից փրկարար ուժեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին, մարվել՝ 19։47-ին։ Բազումի լեռնաշղթայի գագաթին այրվել է խոտածածկույթ։