Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Մեգա շին» ՍՊԸ-ում կատարած ստուգմամբ պարզել են, որ Երևան քաղաքում գործող բետոնի պատրաստման արտադրամասը գործունեություն է իրականացնում՝ առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Ինչպես հայտնում են ԲԸՏՄ-ից, տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ արտադրամասի գործունեությունը կասեցվել է։
Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 300000 դրամ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 411480 դրամի չափով։