Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Դավթաշենի կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ վերջին դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի նոյեմբերի 29-30-ը ներառյալ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 1-ին գոտիները:
Քաղաքապետարանը նախապես հայցում է քաղաքացիների ներողամտությունը: