Ոստիկանությունը և Քննչական կոմիտեն համատեղ ուժերով բացահայտել են հերթական Զանգերի կենտրոնը, որի խաբեությունների թիրախում միայն օտարերկրացիներն են եղել: Հանցավոր կազմակերպության 25 աշխատակցից 5-ն արդեն հարցաքննվել է: Ոստիկանությունը զգուշացնում է՝ տեղյակ են դեռևս գործող զանգերի այլ կենտրոնների մասին, որոնց հետևից նույնպես գնալու են: