Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի խոսնակն ասել է, որ Լոնդոնը պատրաստ է զորքեր տեղակայել Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումից հետո: Այդ մասին հայտնել է The Guardian-ը:
Դաունինգ սթրիթի խոսնակը նաև պարզաբանել է, որ «Կամավորների կոալիցիայի» անդամ երկրները շարունակում են նախապատրաստական աշխատանքները՝ հրադադարից հետո Ուկրաինայի տարածքում միջազգային զորակազմի հնարավոր տեղակայման համար։
Նա նաև նշել է, որ Ուկրաինան դեռևս լիովին չի համաձայնել ԱՄՆ-ի խաղաղության առաջարկին՝ չնայած ամերիկյան կողմից համաձայնության մասին պնդումներին: «Մենք ողջունում ենք արձանագրված առաջընթացը, բայց մի շարք հարցեր դեռ պետք է լուծվեն։ Մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք բոլորս վճռական ենք Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղություն ապահովելու հարցում»,- ասել է նա։
Reuters-ի և CBS-ի հաղորդմամբ՝ Կիևը համաձայնել է ԱՄՆ-ի խաղաղության նախաձեռնության հիմնական դրույթներին՝ բացառությամբ «աննշան մանրամասների»։