ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ նոյեմբերի 26-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Նիստի ընթացքում քննարկվել են փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի բարելավմանը, արդյունավետության բարձրացմանը և գործարար միջավայրի զարգացմանը ուղղված մի շարք հարցեր։