Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով իրազեկել է՝ ինչպես քաղաքացին կարող է տեղեկանալ ներառվա՞ծ է պետական ապահովագրական համակարգում, թե՞ ոչ:
«Որպես օրինակ բերեմ 67-ամյա տիկին Անուշին։ Պետական ներքին էլեկտրոնային համակարգերով կճշգրտենք, որ տիկին Անուշը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, նա վերջին տարվա մեջ 183 օր առնվազն բնակվել է Հայաստանում և 65 տարեկանից ավել է։ Այս 3 տեղեկատվության հիման վրա մենք նրան կներառենք ապահովագրվող անձանց ցուցակում»,- նշել է նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ այս ամենից հետո SMS հաղորդագրությամբ կհայտնեն, որ նա ներառվել է այս ցանկում և պետք է կատարվի համաձայնեցման գործողություն։
Մանրամասները՝ տեսանյութում։