Հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,6 տոկոսով: Դա հիմնականում պայմանավորված է ծառայությունների ու շինարարության ճյուղերի աճով: Ֆինանսների նախարարն Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում ներկայացրել է պետական բյուջեի ինն ամսվա կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը: Ընդգծվել է, որ իրավիճակը կառավարության կանխատեսումներին համահունչ է:
Մանրամասները՝ ռեպորտաժում: