ԵԱՀԿ-ն ավարտում է Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակումը։ ԵԱՀԿ-ից նշում են, որ աշխատանքները պաշտոնապես կվերջնականացվեն 2025 թվականի դեկտեմբերի 1-ին:
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու՝ կառույցին ուղղված միասնական դիմումը Վաշինգտոնում ստորագրել են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները: