Եվրամիությունը չի մասնակցել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի մշակմանը։ Այդ մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ Բրյուսելում Միության երկրների ԱԳ նախարարների նիստի մեկնարկից առաջ:
Կալասը հավելել է, որ Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր կքննարկեն Միացյալ Նահանգների կողմից մշակվող՝ ուկրաինական կարգավորման ծրագիրը: