Գազայում իսրայելական ավիահարվածների հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ՝ հայտնել են ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները՝ դա որակելով «լրջագույն էսկալացիա»։ Ավելի վաղ Ցահալը հայտնել էր, որ Խան Յունիսում զինյալները կրակ են բացել իսրայելցի զինծառայողների վրա՝ խախտելով հրադադարի համաձայնությունը: ՀԱՄԱՍ-ը հերքում է հարձակման բոլոր մեղադրանքները:
Շարժման տվյալով՝ նոյեմբերի 10-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարից հետո իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 300 պաղեստինցի։
Միևնույն ժամանակ, Human Rights Watch կազմակերպությունն Իսրայելին մեղադրել է Արևմտյան ափում պատերազմական հանցագործությունների համար: 2025 թվականի սկզբին Արևմտյան ափի փախստականների երեք ճամբարներից ավելի քան 30 հազար պաղեստինցի է արտաքսվել. նրանք մինչ այժմ չեն կարողանում իրենց տներ վերադառնալ: Կազմակերպությունը սա որակել է պատերազմական հանցագործություն և մարդկության դեմ հանցագործություն՝ միջազգային հանրությանը կոչ անելով միջոցներ ձեռնարկել իսրայելցի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու և հետագա ոտնձգությունները կանխելու նպատակով: Իսրայելի բանակը Reuters-ին հայտնել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացվել են, որպեսզի չօգտագործվեն զինյալների կողմից: