ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 17-18-ը:
Բացահայտվել է 132 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է՝
-
54 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
-
12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
-
10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու.
-
7 դեպք՝ հոգեկան ներգործության.
-
6 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
-
5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության.
-
4-ական դեպք՝ խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման.
-
3-ական դեպք՝ շորթման, փաստաթղթեր կեղծելու։
Բացահայտվել է համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, հողը փչացնելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 1 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցվել է 7 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։