Նովոռոսիյսկի վրա անօդաչու թռչող սարքի գիշերային հարձակման հետևանքով վնասվել է «Շեսխարիսի» վերբեռնման համալիրի նավթի պահեստը: Կրասնոդարի երկրամասի աշխատանքային խումբը հաստատել է նավթային տերմինալին հարվածի և օբյեկտում բռնկված հրդեհի դեպքը:
Ինչպես հաղորդում է РБК-Украина-ն, «Շեսխարիսը» ռուսական «Տրանսնեֆտ» ընկերության խողովակաշարերի վերջնակետն է: Տերմինալն օգտագործվում է նավթի և նավթամթերքների ստացման, պահպանման և առաքման, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի գործարաններ նավթ մատակարարելու համար:
Դեպքից կարճ ժամանակ առաջ Նովոռոսիյսկում օդային տագնապ է հայտարարվել: Տարածաշրջանային արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնը հայտնել է, որ դրոնների բեկորներից վնասվել են նաև առափնյա կառույցները, բնակելի շենքեր, քաղաքացիական նավ, որի անձնակազմի երեք անդամը վիրավորվել և հոսպիտալացվել է: