Այսօրվա Հայաստանն ապրում է իր վերջին 500 տարվա պատմության լավագույն շրջանը, այսօր Հայաստանն անկախ պետություն է. խորհրդարանում 2026-ի բյուջեի նախագծի եզրափակիչ ելույթում հայտարարել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախկինները չեն հասկանում, թե այսօր ինչ է տեղի ունենում Հայաստանի հետ: Իսկ տեղի է ունենում այն, որ Հայաստանը դուրս է բերվել օտար երկրի թակարդից: Պետության ղեկավարը ենթադրում է, որ խորհրդարանում գործում է օտար երկրի ազդեցության գործակալների ցանց:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։