Պեկինը դատապարտել է G7-ի երկրների արտգործնախարարների հայտարարությունը Չինաստանի ռազմական կարողությունների ավելացման վերաբերյալ: Երկրի արտգործնախարարության խոսնակը մատնանշել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև եռակողմ պաշտպանական դաշինքը՝ շեշտելով, որ այն միջուկային զենքի տարածման վտանգներ է ստեղծում:
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լին Ծյանը նաև հայտնել է, որ Պեկինը երբեք զենք չի մատակարարել ռուս-ուկրաինական հակամարտության կողմերից որևէ մեկին և խստորեն վերահսկում է երկակի նշանակության ապրանքների մատակարարումը: Նա կոչ է արել G7-ին՝ հրաժարվել սառը պատերազմի հռետորաբանությունից: