Նոյեմբերի 12-ին Մայամի կատարած աշխատանքային այցի ընթացքում դեսպան Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ հրեա փաստաբանների և իրավաբանների ասոցիացիայի նախագահ Ռոբ Գարսոնի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնագիտական համագործակցության հնարավոր ուղղությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
2025 թվականին Ռոբ Գարսոնը նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նշանակվել է ԱՄՆ Հոլոքոստի հուշահամալիրի հոգաբարձուների խորհրդի անդամ։