«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով: Փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ իրավապահներին հաղորդում է ներկայացրել ԱԺ նախագահը:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի տեսանյութում։