Քանի որ մենք քննարկում ենք այս Կառավարության 5-րդ տարվա բյուջեն, մենք կարողացել ենք պահպանել, պաշտպանել և ինստիտուցիոնալիզացնել ժողովրդավարությունը Հայաստանում: Այդ մասին Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի քննարկումների շրջանակում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Այո՛, դուք ժողովրդավարությունը չեք կարող շոշափել, չեք կարող ուտել, բայց ժողովրդավարությունը կարևորագույն համակարգ է, որը հնարավորություն է տալիս, որ մենք այդ երջանկության պայմանները ստեղծենք, որովհետև երջանկությունն ի վերջո սուբյեկտիվ զգացողություն է: Մեր նպատակն այն է, որ մենք օբյեկտիվ պայմաններ ստեղծենք, որ մարդ այդ սուբյեկտիվ երջանկությունը զգալու հնարավորություն ունենա: Հավաքական Սերժի և Քոչարյանի աշխարհում այդ օբյեկտիվ պայմանները չեն եղել: Մեր քաղաքական համակարգում մենք այդ օբյեկտիվ պայմանները ստեղծել և ստեղծելու ենք»,- ասաց նա:
Կոնջորյանը նաև հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հավանություն է տալու բյուջեի նախագծին: