Մարտունու բժշկական կենտրոնի վերակառուցումից հետո ամբողջովին վերազինվել են նաև բուժկենտրոնի լաբորատորիան և ախտորոշիչ բաժանմունքը:
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ընդամենը 2 տարում եռապատկվել է լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների համար այստեղ դիմող բուժառուների քանակը:
Ամբողջովին արդիականացված լաբորատորիան արդեն հասցրել է ստանալ որակի հավաստագիր:
Թե ինչ հնարավորություններ ունեն Մարտունու բժշկական կենտրոնի լաբորատորիան և ախտորոշիչ բաժանմունքը` տեսանյութում: