«Ուզում ենք մի տնտեսություն, որը մի կողմից աշխարհին կառաջարկի տեխնոլոգիական և նորարարական արտադրանք, մյուս կողմից իր ժամանակակից ենթակառուցվածքներով կդառնա տարածաշրջանի տնտեսական և մարդկային հոսքերի կարևորագույն հանգույց»,- Կառավարության տեսլականն է ներկայացրել ֆինանսների նախարարը:
Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվում է 2026 թվականի բյուջեի նախագիծը: Վահե Հովհաննիսյանը թվերով ներկայացրել է, թե որքան է բարելավվել իրավիճակը 2018 թվականից հետո: Կենտրոնական բանկի նախագահն էլ վստահեցրել է, որ պարտքը լիարժեք կառավարելի մակարդակում է:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան