Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սերոբ Սարգսյանին պատկանող թոնրի լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արագածոտնի մարզ, գ. Կարբի): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Որոշման հիմքը ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրած սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են, մասնավորապես՝
-
արտադրական շինությունների կառուցվածքը չի ապահովում ախտահանման, միջատազերծման, կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը,
-
հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
-
տանիքների ներքին մակերևույթը, առաստաղը չեն կանխարգելում բորբոսի առաջացումը, առաստաղից ծեփի մասնիկներ թափվելու վտանգը՝ նպաստելով խոնավության խտացմանը։
Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: