Նոյեմբերի 11-ին՝ ժամը 18։21-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենուղի գյուղի 10-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ չշահագործվող քարե շինության ներսում այրվում է կուտակած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:11-ին, մարվել՝ 20:08-ին։ Այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր: