Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների՝ Հարավսլավիայի ժողովրդական բանակի նախկին գլխավոր շտաբի տարածքում շքեղ հյուրանոց կառուցելու ծրագրերի դեմ, որը ռմբակոծվել էր 1999 թվականին ՆԱՏՕ-ի ռազմական գործողության ժամանակ: Ըստ The New York Times-ի՝ Քուշների ընկերության նախագծած համալիրը բաղկացած կլինի շքեղ հյուրանոցից, 1500 բնակարանով բնակելի շենքերից և «ՆԱՏՕ-ի զոհերին» նվիրված թանգարանից։
Ցույցի մասնակիցները, որոնց գլխավորել են ուսանողները, շենքի շուրջ «մարդկային պատնեշ» են կառուցել և դրա առջև՝ գետնին, խորհրդանշական կարմիր գիծ են գծել: «Այս օրենքն ընդունելով՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ձգտում է հաճոյանալ Թրամփին և ստանալ նրա բարեհաճությունը: Նա կարող է հույս ունենալ, որ Թրամփը դրա դիմաց կվերացնի NIS-ի նկատմամբ պատժամիջոցները»,- Reuters-ը մեջբերել է ցույցի մասնակիցներից մեկի խոսքը:
Հունվարին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել ռուսական Газпром нефть ընկերության նկատմամբ: «Գազպրոմի» հետ կապված ընկերություններին է պատկանում սերբական նավթավերամշակման «Սերբիայի նավթային արդյունաբերություն» (NIS) ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, որն ապահովում է Սերբիայի բենզինի և դիզելային վառելիքի կարիքների 80%-ը: Մի քանի ամիս շարունակ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը NIS-ին ազատում էր նոր պատժամիջոցներից, սակայն հոկտեմբերի 9-ին հայտարարվեց, որ այլևս հետաձգումներ չեն լինի: