Արագածոտնի մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների և ոլորտի պատասխանատուների հետ հանդիպմանը առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, կարևորելով կեսարյան հատման ցուցանիշի նվազման միտումը, նշել է, որ, այնուամենայնիվ, մարզում առկա են ոլորտային որոշակի թերացումներ:
Դրանք վերացնելու նպատակով տրվել են մի շարք հանձնարարականներ:
Հանդիպմանը կարևորվել է նաև մարզում նորածնային սքրինինգային ծրագրերի ցուցանիշները, մասնագետների վերապատրաստումների նշանակությունը:
Քննարկվել են մանկաբուժական ծառայության, մանկական վիրաբուժության ընթացիկ հարցերը, խոսվել է երեխաների արտահիվանդանոցային պալիատիվ շարժական բժշկական օգնության և սպասարկման ծրագրի մանրամասներից: