Հայրենիքի համար ընկած զինվորների հոգիների խաղաղության համար աղոթք է հնչել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Տեր Թադե Թախմազյանի մատուցած սուրբ և անմահ պատարագին ներկա է եղել վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի գնահատականով՝ եկեղեցու նորոգման օրակարգը ավելի տեսանելի է դարձնում երիտասարդ և նվիրյալ հոգևորականներին, որոնք փորձության պահին ամուր կանգնած են իրար կողքի:
Պետության ղեկավարի խոսքով՝ տեսնելով նրանց, ավելի է սիրում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին: